Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամակ
Բնօրինակի անվանում՝
Խմբական նամակ Համլիկ, Արտավազդ և Մուշեղ Թումանյաններից Նվարդ Թումանյանին
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Համլիկ, Արտավազդ և Մուշեղ Թումանյանների համատեղ նամակը Նվարդին, Դսեղ-Թիֆլիս, 27 հունիսի, 1912թ.: Ինքնագիր: Նամակը գրված է երկծալ տողանի թղթի 4 էջին տարբեր թանաքներով և սև մատիտով: Հավանաբար, նամակը թերի է, էջերը համարակալած են և համարակալումը սկսվում է 3-րդ էջից, որի վրա Համլիկի ձեռագրով 20 տող է, սկսվում է. «...նանց Սօսին և Ըրիցանց Ստեփանը:» տողով: Հաջորդ չհամարակալված էջին 6 տող է, սկսվում է. «Մուշեղը ազատ» տողով: Համարակալված 4-րդ էջին Արտիկի ձեռագիրն է՝ 16 և 2 լրացուցիչ տող: 5-րդ էջին Մուշեղի ձեռագրով սև մատիտով 9 տող է:
Հեղինակ՝ Համլիկ, Արտավազդ և Մուշեղ ԹումանյաններԼայնություն (սմ)՝ 13,4Երկարություն (սմ)՝ 21թերթ՝ 2Նյութը՝ թուղթ, սև թանաք, սև մատիտ, ձեռագիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1912Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
936/18