Նամակ խմբական Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Բնօրինակի անվանում՝  Խմբական նամակ Համլիկ, Արտավազդ և Մուշեղ Թումանյաններից Նվարդ Թումանյանին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համլիկ, Արտավազդ և Մուշեղ Թումանյանների համատեղ նամակը Նվարդին, Դսեղ-Թիֆլիս, 27 հունիսի, 1912թ.: Ինքնագիր: Նամակը գրված է երկծալ տողանի թղթի 4 էջին տարբեր թանաքներով և սև մատիտով: Հավանաբար, նամակը թերի է, էջերը համարակալած են և համարակալումը սկսվում է 3-րդ էջից, որի վրա Համլիկի ձեռագրով 20 տող է, սկսվում է. «...նանց Սօսին և Ըրիցանց Ստեփանը:» տողով: Հաջորդ չհամարակալված էջին 6 տող է, սկսվում է. «Մուշեղը ազատ» տողով: Համարակալված 4-րդ էջին Արտիկի ձեռագիրն է՝ 16 և 2 լրացուցիչ տող: 5-րդ էջին Մուշեղի ձեռագրով սև մատիտով 9 տող է: Հեղինակ՝  Համլիկ, Արտավազդ և Մուշեղ Թումանյաններ Լայնություն (սմ)՝  13,4 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  թուղթ, սև թանաք, սև մատիտ, ձեռագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  936/18