Նավթավառ (կերասինկա) Ehrich & Graetz ֆիրմայի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նավթավառ (կերասինկա) «Ehrich & Graetz» ֆիրմայի- կլոր հիմքով ամբարից, որի մի կողմում գտնվող ելուստավոր կլոր անցքից լցվել է վառելանյութը, երկու կողմերում փայտե բռնակներ են, վերնամասում տեղադրված են զույգ պատրույգները և դրանք կարգավորող մեխանիզմը՝ զույգ ձողերով և պտուտակներով, որոնց մակերեսին, հախճապակու վրա, ձեռնարկության լոգոն է՝ երկու դրագոնատիպ ծովաձի, կենտրոնում արև: Ամբարի վրա տեղադրված է ջերմային խողովակը՝ մի կողմում փոքրիկ պատուհանով՝ կրակի բարձրությունը տեսնելու համար: Ջերմային խողովակի վրա նստած է նավթավառի գլխանոցը (конфорка): Այսպիսի նավթավառները լայնորեն օգտագործվել են Երևանում 20-րդ դարի 50-ական թթ. կերակուր պատրաստելու համար: Պատկանել է նվիրատուի տատիկին: Ամբարի վրա փորագրված է. «EHRICH & GRAETZ BERLIN GRAETZKOCHER № 1»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա, ք. Բեռլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ, պողպատ, փայտ, պատրույգ Տրամագիծ (սմ)՝  23 սմ Բարձրություն (սմ)՝  33 սմ Նվիրատու՝  Գոհար Գևորգյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17776