Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նավթավառ տաքացնող (ֆուջիկա)- կարմիր գույնի ամբարի և եզրի մետաղե շրջանակի վրա տեղադրված են վառելանյութի քանակը ստուգող չափիչ սարք, բազմանկյուն գլխիկով խցան՝ ամբարի մեջ վառելանյութ լցնելու և պտուտակ՝ պատրույգի բարձրությունը կարգավորելու համար: Ամբարի կենտրոնի քառակուսի հիմքով սարքից դուրս եկող ջերմությունը տաքացնում է մետաղե ոտքերի վրա ամրացված ցանցապատ գլանը՝ վերևում մետաղե շրջանակով, որին երկու կողմերից ամրացված է բարակ բռնակը: Շրջանակը ծածկված է կարմիր գույնի, մակերեսին մեծ անցքերով կափարիչով: Ունի լատինատառ գրություն:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԿորեաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1990-ական թթ.Նյութը՝ մետաղ, պատրույգ, արծնՏրամագիծ (սմ)՝ 27 սմԲարձրություն (սմ)՝ 47 սմՆվիրատու՝ Թագուհի ԱգլինցյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17780-2