Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մոխրագույն, կանաչ, շագանակագույն, կլոր նստարանով, բարձր հենակով աթոռ է, որի վրայից նստարանին և մոխրագույն, դարչնագույն, օքրայագույն, շագանակագույն հատակին խոշոր ծալքերով ցած է ընկնում կապույտ, կանաչ, երկնագույն ծածկակտոր, որի վրա դրված է կլորավուն շագանակագույն, աղյուսագույն, երկար, նեղ վզով անոթը, որի մեջ երկու խոշոր բացված կարմիր, բորդո ծաղիկներ են: Հետևի պլանում մոխրագույն, սպիտակ, երկնագույն պատեր են կամ ուղղանկյուն սյուներ դարչնագույն, շագանակագույն շրիշակով աջից և նեղ ուղղանկյուն օքրայագույն, շագանակագույն տախտակներով, որոնք հենած են մուգ պատին: Լայն, հարթային գեղանկար է, վառ գունային գամմա:
Հեղինակ՝ Ֆյոդորով Գերման Վասիլևիչ 1885-1976Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 205