Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Նոր ժողովածու: Պրակ Ա, Բ, Գ, Դ (համակազմ)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Նոր ժողովածու: Պրակ Ա, Բ, Գ, Դ (համակազմ). Պրակ Ա՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Առաջին անգամ հրատարակեց Կարապետ Կոստանեանց. - Тифлисъ, 1892, типографiя И. Мартиросiанца; Պրակ Բ՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Բաղդատութեամբ հրատարակեց Կարապետ Կոստանեանց. - Тифлисъ, 1892, типографiя И. Мартиросiанца; Պրակ Գ՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Կ. Կոստանեանց. - Թիֆլիս, 1896, տպարան Մ. Շարաձեի և Ընկ.; Պրակ Դ՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Կ. Կոստանեանց. - Վաղարշապատ, 1903, տպարան Մայր աթոռ Ս. Էջմիածնի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ շեղ զոլերով ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են: Պրակ «Ա»-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով 2 կնիք, նույն տեղում և պրակ «Դ»-ի վերջին էջ 84-ի ներքևի լուսանցքում՝ Լազարյան Ճեմարանի Արևելեան լեզուների ֆակուլտետի մանուշակագույն թանաքով կնիքը (կնիքների վրա գիծ է քաշված): Ֆորզացներին ու բազմաթիվ էջերին կան հասարակ ու կարմիր մատիտով նշումներ, որոնք՝ ըստ Ալվարդ Հայրապետյանի, պատկանում են Մուշեղ Աղայանին: Կազմերեսները և էջերը խունացած են, կռնակի և կազմի եզրերը՝ մաշված:
Կազմող՝ Կոստանյան Կ.Էջ՝ 76; 78; 69; 84Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1892; 1896; 1903Լայնություն (սմ)՝ 12,5Երկարություն (սմ)՝ 17,2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/717