Սրբո հորն մերո Գրիգորի Նարեկա վանից վանականի Մատենագրությունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Մատենագրութիւնք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատենագրութիւնք Նախնեաց. Գրիգոր Նարեկայ. Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Մատենագրութիւնք. - Ի Վենետիկ, յամի 1840, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց ու մուգ դարչնագույն մարմարե մակատեսքով կաշվով: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վերևի մասում սոսնձված է կարմիր ուղղանկյունաձև կաշվե հատված, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը: Կռնակին դրոշմված են նաև բուսական ու երկրաչափական ոսկեգույն նախշեր: Էջերի եզրերը պատված են մանր կապտավուն բծերով ներկաշերտով: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակը և կազմի անկյունները թեթևակի մաշված են, վերջին էջերին կան ջրահետքեր: Հեղինակ՝  Գրիգոր Նարեկացի Էջ՝  534 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1840 Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/260