Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մատենագրութիւնք նախնեաց. Եղիշէ. Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք. - ի Վենետիկ, յամի 1838, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղից: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն՝ սև մանր պուտերով կաշվով: Կազմերեսները եզերված են մանր ոսկեգույն բուսանախշերով շրջանակներով: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ ուղղանկյունաձև կաշվե հատված, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը: Կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացները բաց ու մուգ շագանակագույն՝ կարմրավուն մարմարե մակատեսքով, ամուր թղթից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 307-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները և կռնակը մասամբ մաշված են:
Հեղինակ՝ ԵղիշեԷջ՝ /2/, 307Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1838Լայնություն (սմ)՝ 13,8Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/259