Սրբո հորն մերո Եղիշեի վարդապետի Մատենագրությունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատենագրութիւնք նախնեաց. Եղիշէ. Սրբոյ հօրն մերոյ Եղիշէի վարդապետի Մատենագրութիւնք. - ի Վենետիկ, յամի 1838, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղից: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն՝ սև մանր պուտերով կաշվով: Կազմերեսները եզերված են մանր ոսկեգույն բուսանախշերով շրջանակներով: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ ուղղանկյունաձև կաշվե հատված, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը: Կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացները բաց ու մուգ շագանակագույն՝ կարմրավուն մարմարե մակատեսքով, ամուր թղթից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 307-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները և կռնակը մասամբ մաշված են: Հեղինակ՝  Եղիշե Էջ՝  /2/, 307 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1838 Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/259