Ընտիր Հայկազունք: Սրբագրյալ և հավելյալ ընտիր պատկե...
Ընտիր Հայկազունք: Սրբագրյալ և հավելյալ ընտիր պատկերոք
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ընտիր Հայկազունք: Սրբագրեալ եւ յավելեալ ընտիր պատկերօք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հ. Յոհ. Վ. Թորոսեան. Ընտիր Հայկազունք: 2-րդ տպագրութիւն՝ Սրբագրեալ եւ յավելեալ ընտիր պատկերօք. - Վենետիկ, 1891, ի վանս Սուրբ Ղազարու: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց և մուգ շագանակագույն՝ մարմարե մակատեսքով, ողորկ թղթով: Կռնակը լայն է՝ բաց դարչնագույն կաշվից, վերևի մասում սոսնձված է ուղանկյունաձև կարմիր կաշվե հատված, որի վրա դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը՝ ոսկեգույն, լատինատառ : Ֆորզացները բաց հարդագույն՝ դարչնագույն-կանաչ անձև նախշերով, ամուր թղթից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 111-ի ներքևի լուսանցքում և էջ 369-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է էջ 6 -ում՝ Հ. Յոհ. Վ. Թորոսեան: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ՝ Հայոց անվանի գործիչների: Կազմի անկյուններն ու կռնակը խունացած ու թեթևակի մաշված են:
Հեղինակ՝ Թորոսյան Հ.Էջ՝ 373, դիմանկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1891Լայնություն (սմ)՝ 14,8Երկարություն (սմ)՝ 23Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/258