Շաբաթաթերթ «Գրական թերթ»-5 /2057/., «Արևալույսի ճա...
Շաբաթաթերթ «Գրական թերթ»-5 /2057/., «Արևալույսի ճամփորդները»էջ` 2-3:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ս. Աղաբաբյանի հոդվածը հայոց նորդարյա պատմությունից ծնված արևորդիներ Մ. Սարյանին և Ե. Չարենցին է վերաբերում: Մ. Սարյանը /1880-1972/ եվ Չարենցը /1897-1937/ թեվ հասակակիցներ չէին կենսագրությամբ, ոչ թե նման էին իրենց բնավորությամբ բայց պատմական նույն ժամանակի` աղետավոր տասնամյակների ծնունդ էին, մի հանգամանք, որը և շատ բանով կանխորոշեց նրանց ստեղծագործական մղումների զարմանալի միասնությունը: Ե.Չարենցի գեղանկարչական մեկնաբանությունների բարձրակետը սարյանական հանրահայտ 1923-ի դիմանկարն է: հոդվածագիրը նշում է` թափ առնելով «եղեգան փողի» հնադարյան ակունքներից, նրանք գրեթե համանման ուղիներով եկան-հասան հնամյա Նաիրիի իրական սահմանագծին եվ դարձան ազգային արեվալույսի նվաճողները: Ինչպես չարենցյան տաղն է հայոց պատմության հոգևոր լույսի աղբյուրների փառաբանությունը, այնպես էլ Մ. Սարյանի կտավներն են գունային խրախճանքի միջից հրահրում ազգային գոյության արևալույսը: Առաջին էջի ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2143
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 5638