Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանր պլաստիկա
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ամբողջ հասակով ուղիղ կանգնած, փարթամ երիտասարդ կին, լայն բացած ոտքերի վրա և մուգ գույնի կոշիկներով, լայն բացած ձեռքերով, կանգնած ուսերի ուղղության մարկարդակի և արմունկների հատվածում ծալած, աջ ձեռքի դաստակը բարձրացված է դեպի դեմքը, իսկ ձախով մոտեցրել է կրծքին: Կինը սպիտակավարդագույն մարմնին հագել է թույլ գրկող երկար, ուղիղ, լայն, սպիտակ շապիկ, կարճ մինչև արմունկը հասնող թևքերով: Դիմագծերը նկարված են սահուն, աչքերը և հոնքերը ուրվագծված մուգ գույնի երանգով, շուրթերը կարմիր են և երեսին կարմրությամբ, թավ, սև վարսերը ծոծրակին հավաքված են ծանր կապով: Ֆիգուրի հետևում տեղադրված է ցածր, շագանակագույն նստարան: Կոմպոզիցիան ցածր կլոր հիմքի վրա է:
Արտադրողի անվանումը՝ Միկլյաշևսկու գործարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1850-1860Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-306