Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սեւ կազմին Մ.Սարյանի
«Ե.Չարենցի դիմանկարը» գործի
արտատպությունն է (ֆրագմենտ):
Կազմին սպիտակ եւ
մանուշակագույն տպատառեր են:
Գիրքը կազմել, խմբագրել եւ
առաջաբանը գրել է բանասիրական
գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Սույն հատորը նախորդ գրքի
շարունակությունն է, որտեղ ի մի է
բերվում թանգարանների
պահոցներում եղած անտիպ
նյութերը, մամուլում տպագրված,
բայց դեռեւս չհրատարակված
հիշողությունները, առանձին
գրքերում ցրված մտաբերումները,
նախկին հրատարակումներից
կրճատված էջեր,
ժամանակակիցների
վկայություններ: Գրքի նյութերն
ամբողջացնում են հայտնի, նաեւ
շատ կողմերով անհայտ
բանաստեղծի ու քաղաքացու
կերպարը:
Հուշերի այս գիրքը լրացնում է
Ե.Չարենցի կյանքի եւ
ստեղծագործության հարուստ
պատմությունը, որ ընթերցողին
ծանոթ է «Հիշողություններ
Ե.Չարենցի մասին» (1961), «Հուշեր
Ե.Չարենցի մասին (1986)
հավաքածուներից:
Անվանաթերթին եւ 17-րդ էջին
ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Դավիթ ԳասպարյանՆյութը՝ լամինացված կազմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 715
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 7883