Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Կըզ-կալա բերդի անասունների ջրամբար Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ` Կըզ-կալա բերդի անասունների ջրամբարի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի մասում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Կըզ-կալա, N7 անասունների ջրամբար,), N30: Աջ կողմում կարմիր մատիտով` նշան (խաչ), չափագրության հին համարը (N204), սև մատիտով `N 220: Թղթի ներքևի հատվածում` կապույտ թանաքով համար (178) , սև մատիտով `նշան (խաչ): Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 20-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը: Հեղինակ՝  Աբելյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 866 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 143/1-20