Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Կըզ-կալա բերդի ջրամբար Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագծեր` Կըզ-կալա բերդի ջրամբարի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի մասում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Ջրամբար, Կըզ-կալա ), N29: Հատակագծերին սև մատիտով և կապույտ թանաքով դրված են համարներ աջ (N4, N5, N6, N177, N176, N175) և ձախ (N217, N218, N219) կողմերում : Աջ կողմում կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N203) և յուրաքանչյուր հատակագծի մոտ նշան (խաչ, W): Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 19-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը: Հեղինակ՝  Աբելյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 866 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 143/1-19