Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Կըզ-կալա բերդ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Հատակագիծ` Կըզ-կալա բերդի պահակակետերի և եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Հատակագծերը համարակալված են (N1, N2, N3): Թղթի վերևի մասում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Կըզ-կալա ), N28: Աջ կողմում կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N202), սև մատիտով համարներ (N215, N216), կապույտ թանաքով համար(173), որը սև մատիտով ջնջված է, սև մատիտով` նշան (խաչ): Ձախ կողմում կա կապույտ թանաքով համար(172), որը սև մատիտով ջնջված է: Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 18-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը:
Հեղինակ՝ ԱբելյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1938թ.Նյութը՝ թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտՉափս՝ 29,5սմ x 21սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 866
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 143/1-18