Պատկերագորգ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում Ստալինի պատկերն է, մարշալական համազգեստով, գլխարկով, ձեռքին ծխամորճ: Պատկերված է Կարմիր հրապարակի ֆոնի վրա: Երիզված է մեկ լայն և չորս շեղ զարդագոտիներով: Լայն գոտու վրա պատկերված են Հայաստանի գերբը, Մինիստրների խորհրդի շենքը, բնակարաններ, արդյունաբերական կառույցներ, օպերայի շենքը, Լենինի և Ստալինի արձանները Երևանում: Մյուս զարդագոտիները ծածկված են բուսանախշերի պատկերներով: Գործված է բամբակյա հենքի վրա, ունի երկար ծոպեր: Լայնություն (սմ)՝  340 Երկարություն (սմ)՝  425 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 Նկարիչ-Ձևավորող՝  Հակոբ Քեշիշյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2178 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-954