Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված են վեց հորինվածք՝ հարդարված վարդակներից դուրս եկող ծայրերին բողբոջանման ելոստներով: Դաշտի ազատ տարածքը լրացված է վարդակներով, խաչանախշերով, կենդանիների և թռչունների պատկերներով: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական գոտին հարդարված է տերևանախշերով և աստղանախշերով, եզրայինները՝ եռաթերթ ծաղկանախշերով: Եզրագոտու վրա կա արձանագրություն:
Լայնություն (սմ)՝ 95Երկարություն (սմ)՝ 350Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7210
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3216