Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Փայտյա ուղղանկյունաձև, ,գործիք է, որը նախատեսված է բուրդ գզելու համար: Կազմված էհետևյալ բաղկացուցիչ մասերից՝ հիմք, ոտքեր և ատամներ: Հիմքը երկու ծայրերից աստիճանաբար կորացող փայտյա հատված է, որի վրա արված 2 նեղ, իրար զուգահեռ փորվածքների վրա մեխերով ամրացված են ոտքերը՝ նրա հետ ազմելով եռանկյունի: Հիմքի և ոտքերի վրա սխեմատիկ կարգով պատկերված են կենաց ծառի ոճավորված պատկերներ: Ոտքերի վերնամասում ամրացված են երկաթյա իրար զուգահեռ ատամները, որոնց մեջ տեղադրված է փայտյա մի հարմարանք: Այն դրվում է սանդերքը չօգտագործելու ժամանակ:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ. ԿողբՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ երկաթ,փայտՉափս՝ 43x32Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7055/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-572/2