Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սէր եւ ազատութիւն: Կատակերգութիւն հինգ արարուածով
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գաբրիէլ Սունդուկեանց (Նոյն եւ Համմալ). Սէր եւ ազատութիւն: Կատակերգութիւն հինգ արարուածով. - Թիֆլիզ, 1910, արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, Պուշկինեան փողոց, 3: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Ֆորզացի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Անվանաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ « Մեծապատիւ պարոն Յովհ. Թումանեանին խորին յարգանօք, հեղինակից»: Տիտղոսաթերթին հաջորդում է հեղինակի տպագիր նամակը կնոջը՝ Սոֆիին, որի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակի հատվածը մաշված են, գիրքը մասնատվում է:
Հեղինակ՝ Սունդուկյան Գ.Էջ՝ VIII, 131Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Լայնություն (սմ)՝ 16,5Երկարություն (սմ)՝ 24,3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/40