Սկուտեղ ընծայագրով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Սկուտեղ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սկուտեղ ընծայագրով՝ ուղղանկյուն, զարդանախշ մակերեսով, դեպի վեր կորացող ելուստավոր եզրագոտիով: Դաշտի մեջ երկշարք, հավասար հեռավորությամբ, շրջանակների մեջ փորագրված են հայոց թագավորների պատկերներ. 1-ին շարքում՝ Արամ (Վան), Հայկ Նահապետ և Պարույր (748-705), 2-րդ շարքում՝ Վաղարշակ, Արտաշես, Տիգրան: Երկու շարքերում, աջ և ձախ թևերում կիսաշրջանների մեջ փորագրված են առյուծ, խոյ, արծիվներ և ծառեր՝ վրան թռչուններով: Բացի մեծ շրջանակներից դաշտում ավելի փոքր շրջանակների մեջ փորագրված են մարդկային կիսադեմեր և թռչուններ: Թագավորների գլխավերևում փորագրված է. «Հայաստանի փառքը» (փորագրությունները հայերեն են, բացի աջ կողմում՝ վերևի անկյունում եղած պարսկերեն փորագրություններից): Եզրագոտու ներքևում՝ կենտրոնում ամրացված է ուղղանկյուն, նեղ ոսկեզօծ թիթեղ՝ հայերեն մակագրությամբ. «Վահե-Քլար Հարությունյաններ»: Նվիրատուների հաղորդմամբ սկուտեղը պատկանել է Վահեի պապին՝ Հովհաննես Թորոսյանին՝ Սպահանից: Նյութը՝  պղինձ (դեղին) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  30 x 40 սմ Նվիրատու՝  Վահ Հարությունյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17655