Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմին Ստ. Աղաջաջյանի «Էքմեքչեւայի դիմանկարը» աշխատանքի գունավոր վերատպությոունն է:
«Արվեստը եւ ժամանակը» բաժնում Ս. Աղաջաջյանի «Չարենցի կերպարավեստագիտական եւ երաժշտական գործը» հոդվածն է /էջ 44/, որն ուղղված է Չարենցի տարածական արվեստների ու երաժշտության հանդեպ վերաբերմունքի բացահայտմանը: Հեղինակը նշում է, որ Չարենցի արվեստագիտությունը ընդգրկում է բավական ընդարձակ շառավիղ: Անդրադառնում է Չարենց-Սարյան գրական-գեղարվեստական կապին, բացահայտում Չարենցի կերպարվեստագիտական գիտելիքները, մեջբերում «Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր...» երկից տողեր: Ապա՝ «Նավզիկեից» Չարենցի համար թանկ էին միջնադարյան մանրանկարչությունը եւ հին ճարտարապետությունը: Գրախոսը մեջբերում է «Այսպես նստած դարեր՝ ոսկեղենիկ գրչով....» տողերը: Վերջում անդրադառնում է Չարենցի երաժշտական գործին:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1927 330
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4747