Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գորշագույն կազմին կապույտ տպատառեր եւ կապույտ զարդանախշ:
32-րդ էջին Մկրտիչ Արմենի՝ «Չարենցի «Կապկազ թամաշան» բեմի վրա» գրախոսությունն է: Երբեմնի՝ դաշնակցական կառավարության պառլամենտի շենքում 1958թ. բեմադրվում է Չարենցի սատիրական պիեսը՝ դաշնակցական հատվածի դեպքերի մասին: Ի՞նչ էֆեկտ է առաջացնում ունկնդրի մոտ սատիրական այս բեմադրությունը:Կապկազը» Չարենցի միակ դրամատիկական դործն է, գրած 1932թ: Գրախոսը մանրամասը վերլուծում է գործողությունների ընթացքն ու զարգացումը: Բեմադրության նկարիչը Սերգեյ Արուչյանն է: Ռեժիսորը՝ Տ.Վարդազարյան:
«Կապկազը» առաջին անգամ տպագրվել է առանձին գրքույկուվ 1923թ. Թիֆլիսում, Կարո Հալաբյանի նկարազարդումով եւ Վլ.Մայակովսկու «150.000.000» պոեմից առնված բնաբանով:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1958Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1054 59
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2240