Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Երկնագույնի եւ բաց գորշագույնի համադրությամբ կազմով: Համարում զետեղված են Ս.Սաֆարյանի «Եղիշե Չարենց» մոնոխրոմ ներդիրներ: «Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի առթիվ» բաժնում Հր.Գրիգորյանի «Մեծ հոկտեմբերի երգիչը», Գ.Մահարու «Խոսք մեծ պոետի մասին», Վ.Փափազյանի «Նրանց համար, որ չտեսան», Մ.Սարյանի «Չարենցի մասին» հոդվածները եւ հուշերը: 53-րդ էջին Գ.Մահարու Ե.Չարենցի, Մ.Սարյանի լուսանկարի արտատպությունն է: 49-րդ էջին «1920թ. Չարենցի ստորագրությամբ հրահանգը Երեւանի դրամատիկական ստուդիային» մեքենագիր փաստաթղթի արտատպությունն է: Ավարտվում է Մ.Սարյանի արտահայտած այն մտքով, որ Չարենցի հանճարը ներդաշնակում էր ժամանակի սուր զգացողության, հարուստ էրուդիցիայի եւ հազվագյուտ արտիստական ճաշակի հետ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1957Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1052 57
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2238