Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կրեմագույն կազմին սև տպատառեր են: «Գրախոսություն» բաժնում Վ. Դավթյանի «Գ. Մահարու Երկերը» գրախոսությունն է /էջ 135/, ուր հեղինակն արտահայտում է այն միտքը, որ Մահարին չէր կարող հեռու կանգնել նոր կյանքի հորձանուտից և որ նրա ստեղծագործության մեջ Ե. Չարենցի բարերար ազդեցության ներքո սկսում են մուտք գործել նոր թեմաներ, նոր կյանքի ու կենցաղի պատկերներ: Նա ազատագրվում է սիմվոլիստական պոեզիայի ազդեցությունից և Չարենցի, Սարյանի ...հետ միասին դառնում է հայ պոեզիայի ակտիվ շինարարներից մեկը: Չարենցն իր շառաչուն տողերով երգում էր հեղափոխության հաղթանակն ու նրա առաջնորդի հանճարը: Մահարին ուրույն ձևով էր երգում այդ ամենը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն
է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1264 363
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5326