Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Կարմրամանուշակագույն ֆոնին առաջին պլանում, ձախից երկարուկ սրճաման, դեպի վերև ձգվող հատվածում նեղացող վզիկով, կլոր կափարիչով, դրանից դուրս եկող կապույտ և նարնջագույն ծալքերով կտորներ: Սրճամանից աջ, քիչ հետ հարթության վրա կլոր կանաչավուն թաս, կիսաթեք դիրքով: Թասի մեջ շերեփ՝ դեպի ներքև լայնացող դարչնագույն փայտե կոթով, մետաղե, հարթ գլխադիրով:
Երկրորդ պլանում թասից հետ ջրաման՝ բռնիչով, բաց կափարիչով, թեքությամբ ծածկված մուգ նարնջագույն լաթով: Դրանից հետ լայն նիստերով ուղղանկյունաձև, երկարաձիգ կանաչավուն մետաղյա առարկա: Սրճամանի և ջրամանի մուգ նարնջագույն, լայն, ուռուցիկ բերանով երիզված կճուճ:
Երրորդ պլանը՝ մուգ շագանակագույն և գորշ նարնջագույն ֆոն: Անստորագիր:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899 - 1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 60,5 x 50,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 20
Բաժնեհաշվառանիշ՝
Գ.Ֆ. - 13