Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Ս. Շահումյանի արձանի հանդիսավոր բացումը՝ Երևանում, 1931թ.: Սաղարթախիտ ծառերի ֆոնին երևում է սյունաշար պատը, որի առջև՝ կենտրոնում, ուղղանկյունաձև քարե պատվանդանի վրա տեղադրված է Ս. Շահումյանի արձանը՝ սպիտակ սավանով պատված: Ս. Շահումյանի հուշահամալիրի շուրջը հավաքված է հոծ բազմություն՝ ձեռքներին բռնած դրոշներ և պլակատներ: Սյունաշար պատի աստիճանների վրա կանգնած են ղեկավար անձինք:
Նյութը՝ ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Չափս՝ 10*15Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6525/80
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-436