Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Կտորեղեն
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Վարագույր, ուղղանկյուն սպիտակ կտորի վրա տարբեր գույնի ներկերով դաջված են մանր ծաղկանախշերից ու մեծության նշաձևերից պատկերներ՝ առնված մզկիթի ուրվագիծ հիշեցնող դասավորությամբ մեծ ու փոքր ուղղանկյունաձև շրջանակների մեջ: Վերին հատվածում կան գմբեթների նմանությամբ բազմաթիվ զարդաձևեր: Ունի կանաչի վրա կարմիր ու կապույտ մանր ծաղկանախշերով կտորից աստառ: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ ԲամբակՉափս՝ 138 x 94 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17609-5