Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Կտորեղեն
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Վարագույն ուղղանկյունաձև, կազմված իրար կցակարած միագույն կտորների (կանաչ, մուգ կարմիր, կապույտ, դեղին, բալագույն, սև) 5-8 սմ լայնության շերտերից: Շերտերը զարդանախշված են մանր խաչերից ու եռանկյունիներից կազմված ասեղնագործությամբ (Մարաշի դպրոցի նմանությամբ): Աստառը սպիտակ, դարչնագույն ու կապույտ վանդակավոր կտորից է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՊարսկահայքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ ԲամբակՉափս՝ 144 x 50 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17609-6