Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Վերնազգեստ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է կապտա–սևավուն հիմնագույնի վրա մուգ կապույտ ծաղկանախշերով, փայլուն մակերես ունեցող մետաքսյա կտորից։ Ունի կրծքամասի խոր, օվալաձև բացվածք, երկար ու ուղիղ թևեր։ Կրծքամասի բացվածքից մինչև գոտկամաս ամրանում է 3 հատ մետաղյա կեռ և մերակով, մինչև այդ հատվածքը իրանը կիպ ընդգրկում է, դրանից ցած աստիճանաբար լայնանում։ Երկփեղկանի է, փեղկերը իրար վրա են գալիս։ Փեշը հասնում է մինչև ոտքերի կոճեր։ Անութատակերը երկու առանձին կտորներից են։ Գոտկամասից ցած ՝ ետևի կողմից լայնանում է եռանկյունաձև հավելվածքների միջոցով։ Այն ամբողջովին եզրազարդված է ներսի կողմից գալարաձև մետաքսյա թելից երիզով, վրայից երկշարք ոսկեթել տրեզով։ Աստառը շագանակագույն բամբակյա կտորից է։
Երկարություն (սմ)՝ 142Ուսի լայնություն (սմ)՝ 38Թևի երկարություն (սմ)՝ 56Նյութը՝ մետաքս, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ախալցխա գ. ԾուղրուտՀայտնաբերման վայրը՝ Ախալցխա գ. ԾուղրուտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջԼայնություն (սմ)՝ թև՝ 16Հայտնաբերման ժամանակը՝ 19.08.1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6629/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2942