Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Տաշտ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տաշտ՝ շրջանաձև մակերեսով, խոր իրանով, կտրված, տափակ շուրթով: Կենտրոնում ձկնանման և տերևանման մեկընդմեջ զարդանախշեր են, որոնք շրջան են կազմում հավերժությունը խորհրդանշող վարդյակին: Շուրթի վրա առկա են երկրաչափական զարդանախշեր: Տաշտը պատկանել է երևանցի կալվածատեր Կ. Գեղամովի ընտանիքին:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-19-րդ դդ.Նյութը՝ պղինձՉափս՝ 21 x 75 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 400