Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփ «Քլորոդոնտ» ատամի փոշու- կանաչ, ուղղանկյուն, առանձնացվող կափարիչով տուփ է: Տուփի երկայնությամբ, վանդակավոր շրջանակի մեջ, մի կողմում ատամի փոշու անվանումն է, մյուս կողմում ռուսերեն գրված է՝ «Լաբորատորիա Լեո, Դրեզդեն, Մոսկվայի մասնաճյուղ»: Տուփի կողային մասերով ձախից գերմաներեն և աջից ֆրանսերեն գրված է՝ «Ատամի փոշի.; Տուփը ներսի կողմից և հատակը դրսից կապույտ գույնով լաքապատված է: Կափարիչի կապույտ ֆոնի վրա, վանդակավոր շրջանակի մեջ, ռուսերեն գրված է՝ «Թարմացնող ախտահանող ատամի փոշի», միջնամասում, ավելի խոշոր տառաչափով ատամի փոշու անվանումն է, ստորին մասում գրված է՝ «Պաշտպանում է ատամնաքարի առաջացումից և զերծ է պահում բերանի տհաճ հոտից»: Ատամի փոշին մշակվել է Դրեզդենի «Լեո» լաբորատորիայի Մոսկվայի բաժանմունքում: Սերիական համարը՝ 1478:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Ռուսաստան, ք. ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Նյութը՝ թիթեղՉափս՝ 5 x 8 x 3 սմՆվիրատու՝ Ռուբեն ՀովհաննիսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17678-1