Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Հայ բռնցքամարտիկ Ցավակ Աբգարյան-Ղազաղյանը ծնվել է 1914թ. Խարբերդում: Ցեղասպանության տարիներին թուրքերը սպանել էին նրա հորը, իսկ նա մոր և երկու եղբայրների հետ հաստատվել էր Հալեպում: Ցավակը 1930թ.-ին մասնակցում է Էդիպ բեյ Քեմալի կազմակերպած բռնցքամարտի մրցույթին և դառնում Հալեպի չեմպիոն: Կարճ ժամանակ անց նա արդեն Սիրիայի և Լիբանանի չեմպիոնն էր և շուրջ 12 տարի պահպանում է ձեռք բերած տիտղոսը: Ցավակը, լինելով միջին քաշային կարգի բենցքամարտիկ, մենամարտում էր նաև իրենից ավելի ծանր մարզիկների հետ: Այդպես նա մենամարտում է սիրիացի Մուստաֆա Առնավուտի հետ (95կգ) և 12-րդ ռաունդում նոկաուտով հաղթում նրան: Ցավակ Աբգարյանը նաև ակտիվ հասարակական, սպորտային գործունեություն է ծավալել: Արաբական թերթերում նա հայտնի էր «Համառ հայ հերոս» անունով: 1947թ. Ցավակը հայրենադարձվում է և հաստատվում Խորհրդային Հայաստանում, երկար տարիներ զբաղվում մարզչական աշխատանքով: Վերատպություն:
Նյութը՝ Լուսանկարչական թուղթՉափս՝ 8,6 x 13 սմՆվիրատու՝ ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հետազոտությունների բաժինՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
բ-1
Հիմնական հաշվառանիշ՝
1725
Բաժնեհաշվառանիշ՝
254/2