Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Կոլաժում պատկերված է նստած փաշայի ֆիգուրը, որի հանդերցանքը եւ գլխարկը պատրաստված են ժանյակի ու տարբեր գործվածքների կտորներից: Օգտագործված են բյուրեղապակյա ամանի բեկորներ, ապակու ուլունքներ, տոնածառի զարդի առանձին մասեր, ինչպես նաեւ սիրամարգի եւ ուրիշ թռչունների փետուրներ, սպիտակ գնդիկներով գնդասեղներ: Դեմքը՝ լուսանկար է, որի վրա դրված է ակնոցի ապակի: Ֆոնը եւ տեղ-տեղ հանդերցանքը ծածկված են կապույտ գուաշով: Շրջանակին ամրացված են խառատային եղանակով պատրաստած եւ գույնզգույն ներկված փայտյա չորս ճաղանման էլեմենտներ: Շրջանակը նույնպես ներկված է կապույտ գուաշով:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1987Չափս՝ 50.5 x 40.5 x 6.5 սմՆյութը՝ փայտ, ապակի, թուղթ գործվածք բյուրեղապակի, փետուր, լուսանկար,Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
36