Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Պինտուրկիյոյի "Տղայի դիմանկար"-ի վերատպության ձախ կողմում փակցված է Ռաֆայելի Սբ. Սիկստի դիմանկարը "Սիկստինյան տիրամայրը" կտավից: Տղայի կուրծքը, պարանոցը եւ թեւը ծածկված են մետաքսե ծաղկանախշ կտորով եւ զարդարված են մետաղյա արծնապատ զարդերով բազմազան ուլունքներով, կոճակներով: Տղայի գլխարկը եւ մազերը զարդարված են սադափի կտորներով, սիրամարգի երկու փետուրներով, խեցիով, ուլունքներով եւ մետաքսե գործվածքի կտորտանքներով. տղայի այտին փակցված է բացիկից կտրած վարդ: Սբ. Սիկստի մեջքը նույնպես ծածկված է մետաքսե կտորով. ձեռքի մասում ամրացված է խոշոր խեցի, ականջին փակցված է ականջօղ. գլխավերեւի սպիտակ ֆոնին փակցված է հայկական մանրանկարի ֆրագմենտ: Բնանկարի ֆոնի վրա ավելացված է մանրանկարներից վերցված երկու թռչուն:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1989Չափս՝ 53.5 x 43.5 x 2 սմՆյութը՝ թուղթ, մետաղ, սադապ, փետուր, խեցի, գործվածքՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
34