Խեցիով վարիացիա Պիտուրիկկյոի ու Ռաֆայելի թեմաներով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պինտուրկիյոյի "Տղայի դիմանկար"-ի վերատպության ձախ կողմում փակցված է Ռաֆայելի Սբ. Սիկստի դիմանկարը "Սիկստինյան տիրամայրը" կտավից: Կոլաժավորված է տղայի գլխարկը, ինչպես նաեւ վերստին ստեղծած ձեռքի թեւքը: Օգտագործված են թավծակածի , փետուրներ, ժանյակ, փայլազարդեր, ուլունքներ եւ այլն: Ծերունու գլխավերեւի դատարկ մասը շարված է փայլաթղթյա "խճանկարով": Աշխատանքը ծածկված է փայլատ, կիսաթափանցիկ ապակի, որին կպցված են վարդագույն խեցիի երկու փետրանման կտորներ, երկու ուլունք եւ ոսկեփայլ աստղիկ: Կոլաժն առնված է հարթ ոսկեգույն շրջանակի մեջ Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 Չափս՝  56 x 47 x 3.5 սմ Նյութը՝  փայտ, խեցի, ապակի, թավշյակաշի, փետուր, թուղթ, Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  33