«10» ռուբլի

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսի հիմնագույնը մոխրագույն է: Ձախ կողմում՝ եզրին մոտիկ պատկերված է «10»: Սրանից ներքև Լենինի դիմանկարն է: Դիմանկարի տակ գրություն է՝ «Деять рублей 10»: Թղթադրամի աջ մասում վահանակի մեջ գրված է «СССР» և պատկերված է ԽՍՀՄ խորհրդանիշ մուրճն ու մանգաղը: Սրանից ներքև ավելի մուգ ծաղկազարդ շրջանակի մեջ գրված է. «10 рублей», շրջանակից աջ ՝ եզրին մոտիկ՝ «10»: Դարձերեսի հիմնագույնը կարմրա-մոխրագույն է, և պարունակում է թղթադրամի լրիվ անվանումը .«Билет государствнного банка СССР», ներքևում պսակի մեջ և շրջանակից դուրս գրված է «10 рублей», «Деять рублей»: Թղթադրամի աջ կողմում՝ վերևում գրված է սերիան և համարանիշը՝ «Но 104964», որից ներքև՝ շրջանակի մեջ պատկերված է «10»: Սրանից ներքև գրված է թղթադրամի անվանումը ԽՍՀՄ հանրապետությունների մայրենի լեզվով: Ձախ կողմի վերևում պատկերված է ԽՍՀՄ գերբը, ներքևում՝ մուգ շագանակագույն վահանակի մեջ ռուսերեն գրություն կա: Թղթադրամի ձախ ծայրում գրված է թղթադրամի թողարկման տարեթիվը՝ «1947»: Լայնություն (սմ)՝  15.7 Նյութը՝  թուղթ Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ Բանկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Սեդա Անթանեսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/3 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83