1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի գյուղատնտեսական հումքի վերամշակման սրահից ընդհանուր տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրահի կենտրոնում աստիճանաձև պատվանդան է դրված, որի առաջին շրջանաձև աստիճանին դասավորված են հայկական գինիներ: Երկրորդ աստիճանը սկահակի ձև ունի. լցված է խաղողով: Երրորդում դասավորված է խնձոր, չորրորդում՝ նուռ: Սրահը ձևավորված է խաղողի բերքահաված պատկերով համայնապատկերի ֆոնի վրա: Սրահի անկյուններում՝ պատվանդանների վրա աստիճանաձև դասավորված են հայկական կոնյակի և գինու տեսակներ, որոնք կողքին սկահակներով դրված է խաղող, զամբյուղներով՝ մրգեր, փոքրիկ տակառներով՝ գինի: Լուսանկարները ներկայացնում են «Արարատ» տրեստի գինու և կոնյակի գործարանի արտադրամասերը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  24 Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4445/52 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300