Сочинения, том 2 /Երկեր, հ.2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  А. С. Пушкин, Сочинения, том 2,- СПб, Брокгауз -Ефрон, /Биб. великих писателей /Под ред.. С. А. Венгерова/,1908г. 640 стр./ Ա. Ս. Պուշկին, Երկեր, հ.2, հրատ. Բրոկհաուզ և Էֆրոն, խմբ. Ս. Վենգերովի/: Կազմը կոշտ, առջևի կազմերեսը պատված է մոխրականաչավուն, վերջինը՝ բաց կանաչավուն մաշկալաթով: Առաջին կազմերեսի վերին աջ անկյունում դաջված շրջանակի մեջ դրոշմված է Պուշկինի ուռուցիկ կիսադեմը:Կռնակը և կազմի անկյունները պատված են մուգ կանաչ նուրբ կաշվով, վրաները կան ուղղահայաց և թեք դաջված գծեր: Կռնակը բաժանված է մասերի հորիզոնական դաջված և ուռուցիկ գծերով : Վերևի մասում գրված է Библиотека великих писателей, միջին մասում՝ Пушкин, том II, ներքևում՝ Брокгауз и Ефрон: Բոլոր դաջվածքներն ու տառերը ոսկեգույն են: Էջերի եզրերին կա կանաչ մարմարե մակատեսքով նախշ: Ֆորզացները կանաչավուն բուսանախշերով բարակ թղթից են: Տտղթ-ին և վերջին ֆորզացին Հ.Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է: Գիրքն ունի ներդիրներ՝ գունավոր և սև ու սպիտակ նկարազարդումներով և դիմանկարներով, որոնք ծածկված են յուղաթղթով, կան նաև էջեր, որոնց վրա Պուշկինի ինքնագրերն են տպված: Հեղինակ՝  Պուշկին Ա.Ս. Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ Էջ՝  640 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  19,5 Երկարություն (սմ)՝  27,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  246/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 3