Повний збiрник творiв /Երկերի լիակատար ժողովածու/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Тарас Шевченко, Повний збiрник творiв, Катеринослав,1914 г.: Տ. Շևչենկո «Երկերի լիակատար ժողովածու»: Կոշտ կազմը և կռնակը պատված են կարմիր մաշկալաթով: Ամբողջ մակերեսն ունի դաջված, ուռուցիկ բուսական և երկրաչափական նախշեր: Կազմերեսի վերին մասում դաջված շրջանակի մեջ Շևչենկոյի դիմապատկերն է, որի տակ ուղղանկյունաձև բուսանախշերով շրջանակի մեջ ուռուցիկ տառերով գրված է. «Т. Г. Шевченко»: Շրջանակը ոսկեգույն է: Վերջին կազմերեսին նույնպիսի շրջանակի մեջ գրված է. «Издание Р. М. Ротенберга»: Ֆորզացները բարակ մոխրականաչավուն բարակ թղթից: Տտղթ-ից առաջ Շևչենկոյի դիմանկարով ճակատանկար է: Գիրքն ունի նկարազարդումներով բազմաթիվ ներդիրներ:Առաջին ֆորզացին և էջ 701-ին Հ.Թ. անձն. գրադ. կնիքն է: 701 էջ: Գիրքը մաշված է, մասամբ անջատված: 2014 թ. գիրքը վերականգնվել է: Հեղինակ՝  Տ. Շևչենկո Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ Էջ՝  701 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  19,5 Երկարություն (սմ)՝  27,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  246/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 4