I. Ներսես Շնորհալու Նամականի; II. Գրիգոր Տղա կոչ. Նամականի; III. Ներսես Լամբրոնացու Ատենաբանություն և Թուղթ և Ճառք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I. Ներսեսի Շնորհալւոյ Նամականի; II. Գրիգորի Տղայ կոչ. Նամականի; III. Ներսես Լամբրոնացւոյ Ատենաբանութիւն եւ Թուղթ եւ Ճառք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ 3 գիրք՝ I. Ներսես Շնորհալի. Տեառն Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի Նամականի. - ի Վենետիկ, 1838, ի Սուրբ Ղազար; II. Գրիգոր Տղա. Գրիգորի կաթողիկոսի Տղայ կոչեցելոյ Նամականի. - ի Վենետիկ, 1838, ի Սուրբ Ղազար; III. Ներսես Լամբրոնացի. Տն. Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Ատենաբանութիւն եւ Թուղթ եւ Ճառք. - ի Վենետիկ, 1838, ի Սուրբ Ղազար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է նարնջագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Առաջին կազմերեսի դարձերեսին, գիրք I-ի տիտղոսաթերթի կենտրոնում, գիրք II-ի վերջին էջ 90-ի և գիրք III-ի վերջին էջ 328-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը բալագույն կաշվից է, վրան դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, իսկ կենտրոնում՝ հեղինակների անունները: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Կազմերեսները և կռնակը խունացած ու տեղ-տեղ մաշված են: Հեղինակ՝  I. Ներսես Շնորհալի; II. Գրիգոր Տղա; III. Ներսես Լամբրոնացի Էջ՝  332; 90; 91-328 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1838 Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/556