Քերականություն հայկազյան լեզուի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քերականութիւն հայկազեան լեզուի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ Յովհաննէս Եղիազարեան Սիմէօն Աղայեանց. 'Ի հայրապետութեան Տեառն Յօհաննու Աստուածարեալ Կաթողիկոսի ամենայն Հայոց Պայազիտեցի. Քերականութիւն հայկազեան լեզուի. Յառաջաբանութեան Ռուսսիաբնակ Հայոց՝ տեառն Ներսեսի՝ արժանընտիր արհեպիսկոպոսի և ասպետի Կայսերութեան Ռուսաց. 'Ի լոյս էած Աւագ սարկաւագ Գրիգոր Սուքիասեանցն՝ արդեամբք և ծախիւք բարեպաշտ և հայրենասէր տեառն՝ Գասպարայ Յօհաննէսեան Շահվերտեանց. - 'Ի Մոսկով, 1839, 'ի տպարան Ճեմարանի տեարց Լազարեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց և մուգ շագանակագույն մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը բաց դարչնագույն կաշվից է, վրան դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Կազմը և կռնակը խունացած ու մասամբ մաշված են, վերջին էջերին և ֆորզացին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Աղայան Հ. Էջ՝  119 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1839 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/253-3