Քերականություն հայկազյան լեզուի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քերականութիւն հայկազեան լեզուի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ ի Հ. Միքայել վարդապետէ Չամչեանց ի Մխիթարեան ուխտէն. Քերականութիւն հայկազեան լեզուի. - Ի Մոսկվա, 1859, ի տպարանի Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված է վերնագիրը (թույլ է երևում): Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում և էջ 275-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 4-ի և 5-ի միջև կա ճակատանկար, որում պատկերված է Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց այբուբենով: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակը նույնպես խունացած ու մաշված է: Հեղինակ՝  Չամչյան Մ. Էջ՝  278, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  15,2 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/253-2