Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Հ. Թումանյանի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Աշըղ Ազիրի երգերը, Մոսկւա, 1892»: Դարձերեսին - «Մծիրի, Լերմոնտով», սև մատիտով արված է ևս 3 տող գրառում՝ 1896, առաջին գործ-ն, հրատ Ֆ. Վարդան., տպ. Հ. [անընթեռնելի]: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան և Նվարդ Թումանյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, կապույտ և սև թանաք Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/2035 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/2035