I. Սեբերիանոսի Եմեսացւոյ Գաբաղացւոյ եպիսկոպոսի Ճառք ԺԵ; II. Ճառք Սրբոյ Բարսղի եպիսկոպոսի Կեսարոյ Կապադովկացւոյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I. Սեբերիանոսի Եմեսացւոյ Գաբաղացւոյ եպիսկոպոսի Ճառք ԺԵ; II. Ճառք Սրբոյ Բարսղի եպիսկոպոսի Կեսարոյ Կապադովկացւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ երկու գիրք՝ I. Սեբերիանոս Եմեսացի. Սեբերիանոսի Եմեսացւոյ Գաբաղացւոյ եպիսկոպոսի Ճառք ԺԵ. - 'ի Վենետիկ, 1830, Սուրբ Ղազար; II. Բարսեղ Կեսարացի. Ճառք Սրբոյ Բարսղի եպիսկոպոսի Կեսարոյ Կապադովկացւոյ յաղագս վեցօրեայ աւուրց արարչութեան. - 'ի Վենետիկ, 1830, Սուրբ Ղազար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ ու բաց դարչնագույն մանր անձև նախշերով կաշվով: Կազմերեսների եզրերին դրոշմված են ոսկեգույն մանր բուսանախշեր: Կռնակի վերևի մասում՝ կարմիր ուղղանկյունաձև կաշվի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Գիրքն ունի մուգ կապույտ երիզավոր էջանշան (լյասե): Ֆորզացների երեսները բաց ու մուգ դարչնագույն` մարմարե մակատեսքով ողորկ ստվար թղթից են, իսկ դարձերեսները՝ սպիտակավուն: Առաջին ֆորզացի դարձերեսին կա անհայտ անձի սև թանաքով մակագրությունը՝ «'Ի մատենից գրոց Զուրաբեանց, հտ. 8»: Գիրք I-ի երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և գիրք II-ի վերջին էջ 201-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթևակի մաշված են, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  I. Սեբերիանոս Եմեսացի; II. Բարսեղ Կեսարացի Էջ՝  I.- /3/, 221; II. - /2/, 201 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, երիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1830 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  22,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/477-2