Դարաստան խրատուց: Քաղեալ ի գրոց իմաստասիրաց ջանիւք ազնուական Գէորգայ Արծրունւոյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դարաստան խրատուց: Քաղեալ ի գրոց իմաստասիրաց ջանիւք ազնուական Գէորգայ Արծրունւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արծրունի, Գևորգ. Դարաստան խրատուց: Քաղեալ ի գրոց իմաստասիրաց ջանիւք ազնուական Գէորգայ Արծրունւոյ՝ որոյ ծախիւք իսկ տպի. 'Ի հայրապետութ. տեառն Եփրեմի Սրբազնասուրբ Կաթուղիկոսի ամ. Հայոց. - Տփխիս, 1829, 'ի տպարանի Ներսիսեան դպրոցի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն կաշվով: Կազմերեսների եզրերին դրոշմված են մուգ դարչնագույն մանր բուսանախշեր, իսկ կռնակին՝ հորիզոնական գծեր ու բուսանախշեր: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում և վերջին՝ լրացուցիչ էջ /5/-ի ներքևի լուսանցքում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը; տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա նաև սև թանաքով օվալաձև դրոշմ՝ «Армянскаго Лазаревскихъ института восточныхъ языковъ», իսկ դարձերեսին և վերջին՝ լրացուցիչ էջ /5/-ի ներքևի լուսանցքում՝ «Книжный магазинъ Г. А. Мартиросяна, Вельяминовская N14 Тифлисъ» մանուշակագույն թանաքով դրոշմը: Տիտղոսաթերթի վերևի մասում և էջ 13-ի աջ լուսանցքում ու բնագրի մեջ կան անհայտ անձի նշումները մատիտով: Մի քանի էջերի վերևի ու ներքևի լուսանցքներում պատկերված են սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Գլխատառերը թռչնագիր են: Կազմերեսները և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ մաշված, ֆորզացներին կան տարածված կեղտաբծեր: Հեղինակ՝  Արծրունի, Գևորգ Էջ՝  212, /5/ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1829 Լայնություն (սմ)՝  10,3 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/507-1