I. Ստեփանոսի Տարոնեցվո Ասողկան Պատմություն Տիեզերական; II. Տեղեկություն ի գիրս Պատմության Ստեփանոսի Տարոնեցվո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական; II. Տեղեկութիւն ի գիրս Պատմութեան Ստեփանոսի Տարօնեցւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ երկու գիրք՝ I. Ստեփանոս Տարոնեցի. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական. Երկրորդ տպագրութիւն. - 'ի Ս. Պետերբուրգ, 1885, ի տպարանի Ի. Ն. Սկորոխոդովի; II. Նորայր Ն. Բիւզանտացի. Տեղեկութիւն ի գիրս Պատմութեան Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողիկ կոչեցելոյ. - Մոսկուա, 1889, տպարան Օ. Օ. Հերբէկ: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ կանաչ սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վերևում դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Կազմերեսները և կռնակի հիմնական հատվածը խունացած ու թեթևակի մաշված են: Հեղինակ՝  I. Ստեփանոս Տարոնեցի; II. Բյուզանդացի Նորայր Ն. Էջ՝  I. (Ա-ԽԸ), 439; II. 44 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  I. 1885; II. 1889 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/428