Մի քանի խոսք իմ ընթերցողներին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մի քանի խօսք իմ ընթերցողներին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սմբատ Շահազիզեան. Մի քանի խօսք իմ ընթերցողներին. - Մոսկուա, 1903, տպարան Ք. Բարխուդարեանցի: Շապիկը մոխրագույն երանգով ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին ռուսերենով՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Իմ ազնիւ բարեկամ Յովհաննէս Թումանեանին Ս. Շահազիզ. 19 մարտի 1903 թ.», ներքևի աջ մասում և վերջին էջ 64-ի ներքևի լուսանցքում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Շահազիզ Ս. Էջ՝  64 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/427