I - Տարեգիրք Սմբատա Սպարապետի; II - Վահրամա Րաբունվո ոտանավոր պատմություն Ռուբենյանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I - Տարեգիրք Սմբատայ Սպարապետի; II - Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ 2 գիրք՝ I - Տարեգիրք Սմբատայ Սպարապետի; II - Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց. (Շար հայ պատմագրաց). Ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբք Կարապետ վարդապետ Շահնազարեանց՝ միաբան Սրբոյ Էջմիածնի: Ի կաթողիկոսութեան ամենայն Հայոց Տեառն եւ Տեառն Մատթէոսի Ա.- Փարիզ, 1859, ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ վարդագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին,գիրք I-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և գիրք II-ի էջ 246-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված վերնագիրը: Էջերի եզրերը պատված են մանր կապույտ բծերով ներկաշերտով: Կազմերեսները և կռնակը խունացած են, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Սմբատ Գունդստաբլ; Վահրամ Րաբունի Էջ՝  I - 180; II - 181-248 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/198-2