I - Տարեգիրք Սմբատա Սպարապետի; II - Վահրամա Րաբունվո ոտանավոր պատմություն Ռուբենյանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I - Տարեգիրք Սմբատայ Սպարապետի; II - Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ 2 գիրք՝ I - Տարեգիրք Սմբատայ Սպարապետի; II - Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց. (Շար հայ պատմագրաց). Ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբք Կարապետ վարդապետ Շահնազարեանց՝ միաբան Սրբոյ Էջմիածնի: Ի կաթողիկոսութեան ամենայն Հայոց Տեառն եւ Տեառն Մատթէոսի Ա.- Փարիզ, 1859, ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց: Գիրքը գեղեցիկ ձևավորված է: Կազմը կոշտ է` մոխրագույն, մոխրամանուշակագույն և կանաչ մարմարաե մակատեսքով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, սոսնձված է կազմարարի պիտակը՝ «Переплетно-галантерейная мастерская Меффертъ. Тифлисъ»: Կռնակը լայն է՝ մուգ կանաչ հիմնագույնով ու կարմիր ուռուցիկ ուղղահայաց գծերով սոսնձալաթից: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են երկու հեղինակների անունները, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Գիրք I-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 7-ի ներքևի լուսանցքում և գիրք II-ի վերջին էջ 248-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները թեթևակի մաշված են, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Սմբատ Գունդստաբլ; Վահրամ Րաբունի Էջ՝  I-180; II-181-248 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/198-1